Ստեղծեք լիարժեք և տղամարդկային մորուք՝ այնպիսին, ինչպիսին միշտ ցանկացել եք

Այլևս մի համակերպվեք անհամաչափ և հատված-հատված աճող մորուքի հետ։ Լիարժեք մորուքը ընդգծում է ծնոտի գիծը, ուժեղացնում է ձեր ներկայությունը և արտահայտում ձեր տղամարդկայնությունը։ Մեր մասնագետները կիրառում են բարձր ճշգրտությամբ FUE, LHF և DHI մեթոդներ՝ ստեղծելու այն բնական և խիտ մորուքը, որը դուք պատկերացնում եք։

Անհավասար մորուքը խանգարում է Ձեզ

Լիարժեք մորուքը առնականության ամենաարտահայտիչ խորհրդանիշներից մեկն է։ Այն ձևավորում է դեմքը, ընդգծում ծնոտի գիծը և հաղորդում վստահություն ու հասունություն։
Սակայն ոչ բոլորն ունեն գենետիկորեն հավասար և խիտ մորուքի աճ։

Դուք բախվել եք՝

  • Անհավասար այտերի մորուք, որը երբեք չի լրանում
  • Անավարտ տեսք ունեցող մորուքի գծեր
  • Բարակ բեղերի կամ թույլ մազածածկույթ ծնոտի հատվածում
  • Սպիների՝ վնասվածքներից կամ նախկին միջամտություններից հետո
  • Տարիներ շարունակ յուղերի, հավելումների և այլ հնարքների փորձեր, որոնք չեն տվել արդյունք

Դուք ցանկանում եք իրական մորուք, ոչ նմանակում։
Դուք ցանկանում եք նայել հայելուն և տեսնել այն ամբողջական, վստահ տղամարդուն, ինչպիսին զգում եք Ձեզ։

Ինչպե՞ս է աշխատում մորուքի փոխպատվաստումը

Մորուքի փոխպատվաստումը ճշգրիտ վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում առողջ մազարմատները տեղափոխվում են գլխամաշկից (ծոծրակի կամ կողային հատվածներից) դեպի դեմքի այն հատվածները, որտեղ խտությունը բավարար չէ։

Ի տարբերություն գլխի մազերի փոխպատվաստման՝ մորուքի վերականգնումը պահանջում է բացառիկ էսթետիկ ուշադրություն, քանի որ դեմքի մազերը աճում են յուրահատուկ անկյուններով, ուղղություններով և պատտերնով, որոնք պետք է իդեալականորեն կրկնօրինակվեն։

Գործընթացը՝

  • Դոնոր հատված․ գլխամաշկի հետևի կամ կողային հատվածները, որտեղ մազերը ուժեղ են և գենետիկորեն դիմացկուն մազաթափության նկատմամբ
  • Ռեցիպիենտ հատված․ այտեր, ծնոտի գիծ, բեղեր, կզակ, այտեր՝ ցանկացած հատված, որտեղ ցանկանում եք ավելի խիտ մորուք
  • Գրաֆտներ․ մեկական մազ պարունակող ֆոլիկուլյար միավորներ, որոնք տեղադրվում են մեկ առ մեկ՝ համապատասխանեցնելով մորուքի բնական կառուցվածքին և աճի ուղղությանը

Երկու ճշգրիտ մեթոդներ

FUE (Follicular Unit Extraction)

  • Մազարմատների անհատական դուրսբերում՝ մեկ առ մեկ
  • Գրեթե աննկատ հետքեր
  • Հարմար է լայն հատվածների համար
  • Ավելի արագ վերականգնման շրջան

LH FUE (Long Hair FUE)

  • Առանց դոնոր հատվածի սափրման
  • Անմիջական կոսմետիկ արդյունք
  • Աննկատ և արագ վերականգնում
  • Մազերի բնական ուղղություն և դիզայն
  • Բարձր ինքնավստահություն միջամտությունից հետո

Նպատակն է ապահովել կատարյալ համաչափություն, բնական խտություն և անթերի ներդաշնակություն ձեր դեմքի կառուցվածքի հետ։

Ինչու՞ ընտրել Estetime-ը մորուքի փոխպատվաստման համար

  • Photo of Dr. Vanand at Estetime clinic in Yerevan.

    Դիմային էստետիկայի փորձագետներ

    Մորուքի փոխպատվաստումը և՛ բժշկական, և՛ արվեստի գործընթաց է: Մեր վիրաբույժները մասնագիտացած են դեմքի մազերի դիզայնում՝ հասկանալով, թե ինչպես է մորուքի ձևը ազդում դեմքի ուրվագծի և ընդհանուր դեմքի ներդաշնակության վրա:

  • Բնական ուղորդված փոխպատվաստում

    Մենք ուղղակի չենք լրացնում բացերը — մենք վերարտադրում ենք Ձեր մորուքի բնական ուրվագծերը։ Ամեն գրաֆտը տեղադրվում է ճշգրիտ անկյան տակ ապահովելով մորուքի բացառապես բնական տեսքը։

  • Անհատական մորուքի դիզայն

    Մենք սկզբից գնահատում ենք դեմքի ուրվագիծը, եղած մազերի ուղղությունը և ստեղծում ենք ցանկալի մորուքի դիզայնը որը համապատասխանում է Ձեր անհատականությանը։

  • Ապացուցված արդյունք տարբեր ազգությունների համար

    Մենք հաջողությամբ վերականգնել ենք տարբեր ազգությունների պատկանող, տարբեր դեմքի ձևով և մազերի տեսակով մարդկանց մորուքը։ Մեր բուժառուներից շատերը վերջապես կարողացել են հաղթահարել դժգոհությունը իրենց դեմքի մազերի աճի վերաբերյալ։

Ձեր մորուքի փոխպատվաստման օրը՝ ինչ սպասել

Քայլ 1՝ Խորհրդատվություն և դիզայն (30 րոպե)

  • Ձեր դեմքի մազերի համաչափության և դոնոր տարածքի գնահատում
  • Իդեալական մորուքի դիզայն՝ հաշվի առնելով դեմքի կառուցվածքը
  • Նշվում է անհրաժեշտ գրաֆտների քանակը (սովորաբար 1,500–3,500 ֆոլիկուլ)

Քայլ 2՝ Նախապատրաստում (30 րոպե)

  • Տեղային անզգայացման կիառում դոնոր և ռեցիպիենտ զոնաներին
  • Ամբողջությամբ անցավ

Քայլ 3՝ Էքստրակցիա (2-4 ժամ)

  • Առանձին ֆոլիկուլների ընտրողաբար հեռացում գլխի դոնոր տարածքից
  • Ընտրվում են առողջ միավորներ՝ բնական մազի կառուցվածքի համար

Քայլ 5՝ Իմպլանտացիա (3-5 ժամ)

  • Ամեն գրաֆտը տեղադրվում է սպեցիֆիկ բնական անկյան տակ
  • Մեծ ուշադրություն սիմետրիայի և խտության վրա

Ընդհանուր տևողություն: 6-8 ժամ կախված գրաֆտների քանակից

Վերականգնողական շրջան

  • Թեթև այտուց, որը մնում է 2–3 օր
  • Վերադառնում եք աշխատանքի հաջորդ օրը (ոչ ֆիզիկական աշխատանք)
  • Արգելվում է շփել կամ քորել փոխպատվաստված տարածքը 10 օր
  • Փոխպատվաստված մազերը թափվում են 2–3 շաբաթվա ընթացքում (նորմալ գործընթաց)
  • Նոր աճ սկսվում է 3–4 ամիս անց
  • Սպասվող վերջնական խտությունը տեսանելի է 8–12 ամիս անց

Իրական բուժառուներ, իրական կերպարանափոխություն

Գնահատեք մեր աշխատանքը։ Յուրքանաչյուր ներկայացված գործ մեր իրական բուժառուներն են

  • Երկար ժամանակ է, ինչ ցանկանում էի ունենալ փարթամ մորուք։ Այսօրվա դրությամբ անցել է 14 օր։ Ինչպես տեսնում եք, ես շատ գոհ եմ արդյունքից։ Ինձ հատկապես տպավորեց դոկտոր Վանանդը։ Նա առաջնակարգ մասնագետ է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս։ Գործընթացը, իհարկե, երկար է, բայց արժե դրան։

    Չիֆ Մ․
    Ռուսաստան | 2800 Գրաֆտ

Մորուքի փոխպատվաստման ամբողջական փաթեթ՝ Հայաստանում

Մենք կլուծենք մանրուքները, իսկ դուք կենտրոնացե՛ք վերականգնման վրա

Ի՞նչ է ներառված՝

  • Անվճար խորհրդատվություն և մորուքի ձևավորում
  • FUE կամ LH FUE պրոցեդուրա՝ 1,500–6,500 ֆոլիկուլի փոխպատվաստմամբ
  • Մակերեսային անզգայացում և բոլոր բժշկական պարագաները
  • Վերականգնողական կոնսուլտացիաներ
  • Հետվիրահատական խնամք և աջակցություն

Պատրա՞ստ եք փոփոխության։ Ստացե՛ք անվճար խորհրդատվություն։

Ուղարկե՛ք մեզ Ձեր տվյալները, բժիշկները կուսումնասիրեն Ձեր քեյսը և կկապվեն Ձեզ հետ։

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
Service*
Thank you! Your submission has been received!
Something went wrong while submitting the form. Please try again.

Մազերի փոխպատվաստման մասին հարցեր ունե՞ք։ Մենք ունենք պատասխաններ։

Ահա մի քանի հաճախ տրվող հարցեր Estetime կլինիկայում։ Ունե՞ք այլ հարցեր՝ կապվեք մեզ հետ։ Կապ մեզ հետ.

Արդյո՞ք փոխպատվաստված մորուքը կունենա բնական տեսք

Այո։ Մենք վարպետորեն վերարտադրում ենք մորուքի աճման բնական աճի ուղղությունը, անկյունները, արդյունքը լինում է ամբողջովին աննկատ։

Քանի գրաֆտ է անհրաժեշտ մորուքի համար

1,500 - 3,500 գրաֆտ կախված ներկայիս մազածածկույթի վիճակից և ցանկալի խտությունից։ Ամբողջական մորուքը, բնականաբար, պահանջում է ավելի շատ գրաֆտեր քան ուղղակի եղած մորուքի խտացումը։

Կարո՞ղ եմ ձևավորել և խնամել մորուքս

Այո։ Հենց մազերը աճեն իրենց բնական երկարության, կարող եք խնամել, ձևավորել այն ինչպես բնական մորուքը

Արդո՞ք տեղադրված մազերը կհամապատասխանեն մորուքի մնացած մազերին

Այո։ Մենք ընտրում և տեղադրում ենք այն մազերը, որոնք նման են Ձեր մորուքի մազերի տեքստուրային

Մորուքի փոխպատվաստումը ցավո՞տ է

Ոչ։ Մենք կիրառում ենք տեղային անզգայացում, բուժառուները սովորաբար չեն ունենում ցավ ոչ միջամտության ընթացքում ոչ էլ վերջում։

Ե՞րբ կտեսնեմ արդյունքը

Տեղադրված մազերը թափվում են 2-3 շաբաթից (նորմա)։ Նոր մազերը աճում են 3-4 ամսում։ Վերջնական խտությունը տեսանելի է դառնում 8-12 ամսում։

Կարո՞ղ եմ լրացնել սպիացած կամ հատուկ նոսր հատվածները

Այո։ Մենք կարող ենք թիրախավորել սպեցիֆիկ զոնաներ, ինչպիսին են սպիացած մաշկը, ծնոտի նոսր մազածածկույթը կամ բարակ բեղերը, ինչպես նաև փոխպատվաստել ամբողջական մորուք։