Ավելի քան կլինիկա՝
Ներդրում Ձեր ինքնավստահության մեջ
Estetime-ն հիմնվել է մի պարզ գաղափարից։ Տեսնելով, թե ինչպես մազերի վերականգնումը կարող է փոխել մարդու ինքնագնահատականը և վստահությունը, բժիշկ Վանանդը հիմնեց այս կլինիկան մեկ պարզ առաքելությամբ՝ օգնել մարդկանց վերականգնել ոչ միայն իրենց մազերը, այլև երջանկությունը՝ մասնագիտական խնամքով և ժամանակակից մեթոդներով։
Մեր մոտեցումը:
Արվեստի և գիտական ճշգրտության զուգակցում
Էսթեթայմի փիլիսոփայությունը հատում է տեխնիկական հմտությունները։ Մենք հավատում ենք, որ հաջող իրականացված փոխպատվաստումը արվեստ է, որը մնում է աննշմարելի։
Բնական մազագիծ
Մենք վարպետորեն ձևավորում ենք Ձեր մազագիը համապատասխան Ձեր դիմագծերին և ցանկալի տեսքին, ապահովելով գլխավորապես բնական տեսք։
Առավելագույն խտություն
Օգտագործելով առաջատար տեխոնոլգիաներ՝ FUE, LH FUE և DHI, մենք հասնում ենք մազերի առավելագույն խտության։
Բուժառուների կոմֆորտ և ապահովություն
Ձեր անվտանգությունն ու ապահովությունը առաջնային է մեզ համար։ Ամեն միջամտությանը մենք վստահ ենք լինում որ այն համապատասխան է միջազգային ստանդարդներին և հիգիենային։

Ծանոթացե՛ք բժիշկ Վանանդին՝
մազերի փոխպատվաստման մեր Գլխավոր մասնագետը
Վիրաբույժի ընտրությունը շատ կարևոր որոշում է։ Estetime-ում Ձեր միջամտությունը առաջնորդվում է բժիշկ Վանանդի կողմից՝ բարձր որակավորման մասնագետ, որը նվիրել է իր աշխատանքը մազերի վերականգնման արվեստին և գիտությանը։
Փորձի և վստահության հիմքերը՝
MD աստիճան և նեղ մասնագիտացում՝ Մազերի փոխպատվաստում, մաշկաբանությունև պլաստիկ վիրաբուժություն
Միջազգային թրեյնինգներ՝ Մասնագիտացվել և վերապատրաստվել է արտերկրի լավագույն կլինիկաներում։
Մեծ փորձ՝ 18-ից ավելի երկրներից ժամանած ավելի քան 1000 բուժառուներ
Տեխնիկաներ և հմտություններ
մասնագիտացված է հետյալ տեխնիկաներում՝
- Follicular Unit Extraction (FUE)
- Direct Hair Implantation (DHI)
- Advanced Nano-Needle Technology
- Long Hair Transplantation (LH FUE)
"Իմ նպատակը պարզ է՝ ապահովել բնական արդյունք, որը կնպաստի իմ բուժառուի երջանկությանը։ Նրանց ինքնավստահության վերականգնումը տեսնելը իմ աշխատանքի ամենաարժեքավոր հատվածն է։ Երբ Դուք այցելում եք մեր կլինիկա, Դուք ստանում եք իմ ամբողջական, անձնական նվիրվածությունը այդ նպատակին հասնելու համար։"
- Բժիշկ Վանանդ
Պատրա՞ստ եք փոփոխության։ Ստացե՛ք անվճար խորհրդատվություն։
Ուղարկե՛ք մեզ Ձեր տվյալները, բժիշկները կուսումնասիրեն Ձեր քեյսը և կկապվեն Ձեզ հետ։



