Պատրա՞ք փոփխության։ Ստացե՛ք անվճար խորհրդատվություն։
Ուղարկե՛ք մեզ Ձեր տվյալները, բժիշկները կուսումնասիրեն Ձեր քեյսը և կկապվեն Ձեզ հետ։

ՈՒնե՞ք հարցեր մազերի փոխպատվաստման վերաբերյալ։ Մենք ունենք պատասխաններ։
Ահա որոշ հաճախ տրվող հարցեր Estetime կլինիկայում։Ունե՞ք այլ հարցեր։ Կապ մեզ հետ
Որքա՞ն արժե մազերի փոխպատվաստումը։
Գինը կախված է ճաղատ հատվածի չափից, ինչպես նաև դոնոր գոտու գրաֆտների քանակից և որակից։
Արդյո՞ք փոխպատվաստված մազերը հետագայում թափվում են։
Ոչ։ Փոխպատվաստված մազերը հորմոնալ կախվածություն չունեն և գենետիկորեն նախատեսված են պահպանվելու համար։
Արդյո՞ք արդյունքը կլինի բնական։
Այո։ Արդյունքը չի տարբերվում բնական մազերից, քանի որ հաշվի են առնվում պացիենտի մազերի աճի անհատական առանձնահատկությունները։
Ցավո՞տ է արդյոք միջամտությունը։
Ոչ։ Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում և ցավոտ չէ։
Պահանջվո՞ւմ են արդյոք նախնական հետազոտություններ։
Մինչ փոխպատվաստումը նշանակվում են անհրաժեշտ հետազոտություններ՝ բժշկի ցուցմամբ։
Ո՞ր տարիքային խումբն է համարվում իդեալական։
Իդեալական տարիքային միջակայքը 25–70 տարեկանն է։
Ո՞վքեր պետք է խուսափեն մազերի փոխպատվաստումից։
Հակացուցումները ներառում են արյան ճնշման տատանումները և արյան գլյուկոզայի բարձր մակարդակը։
Անկառավարելի համակարգային հիվանդություններ ունեցող պացիենտները (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա), ծանր հոգեբանական խանգարումներ, կելոիդ սպիերի առաջացման հակում, չափազանց թույլ դոնոր գոտի, դեղորայքային արտահայտված ալերգիաներ կամ ցանկացած ակտիվ համակարգային վարակ ունեցող անձինք հակացուցված են մազերի փոխպատվաստման համար։
Ե՞րբ կարելի է վերադառնալ աշխատանքի։
Թեթև աշխատանքների դեպքում՝ արդեն հաջորդ օրը։ Ֆիզիկապես ծանր աշխատանքի դեպքում՝ 2 շաբաթ անց։
Որո՞նք են մազերի փոխպատվաստման ցուցումները։
Անդրոգեն ալոպեցիայից մինչև այրվածքներ, վնասվածքներ, սպիներ, հոնքերի կամ մորուքի վերականգնում, ինչպես նաև հորմոնալ կամ աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած վիճակներ։
Քանի՞ գրաֆտ է անհրաժեշտ։
Կախված ճաղատության աստիճանից՝ 3 000-ից մինչև 9 000 գրաֆտ։
Որո՞նք են դոնոր գոտիները ամբողջական ճաղատության դեպքում։
Դոնոր գոտիներն են ծոծրակային և քունքային հատվածները, ինչպես նաև մորուքի շրջանը։
Որքա՞ն է տևում միջամտությունը և ե՞րբ են տեսանելի արդյունքները։
Միջամտությունը տևում է մոտ 8–10 ժամ։ Մազերը աճում են շուրջ մեկ ամիս, ապա ժամանակավորապես թափվում։ 4-րդ ամսից սկսվում է նոր աճը, իսկ վերջնական արդյունքը տեսանելի է 9–12 ամսում։







