Հայտնի մարդիկ ովքեր նախընտրել են
Estetime կլինիկան
Նրանց արդյունքը, նույն վիրաբուժական թիմը՝ հասանելի են Ձեզ համար
Գնահատե՛ք ամբողջական կերպարանափոխությունը
Առաջին խորհրդատվությունից մինչև արդյունքներ
Արտակ Մուրադյան
Հայտնի հաղորդավար և հեռուստամեկնաբան։
Ես 46 տարեկան եմ։ Մազաթափությունը ակնհայտ սկսվել է 30 տարեկանից։ Դրանից հետո տարբեր միջոցների եմ դիմել, այդ թվում մերսումներ, տարբեր հեղուկներ օգտագործելով։ Ոչինչ չէր օգնում ըստ էության, տարիները անցնում էին մազերն ավելի էին նոստրանում։ Իմ աշխատանքի բերումով՝ եթերային աշխտատանքը դա ավելի ակնհայտ էր երևում։ Պատահաբար կոլեգայի միջոցով տեղեկացա Էսթեթայմ կլինիկայի մասին։ Հանց առաջաին իսկ մեր հանդիպումից էմոցիոնալ կապ ստեղծվեց բժիշկ Վանանդի բացառիկ և բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ։ Վայելում էի միջավայրը, աշխատակազմիի ջերմ վերաբերմունքը։ Կատակելով ու ուրախ երկու օր անցկացրեցինք։ Ես ինձ շատ լավ եմ զգում և շնորհակալ եմ դրա համար բժիշկ Վանանդին։
Ռուբեն Մուրադյան
Հայտնի հայ բալետի արտիստ, հեռուստահաղորդավար և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Փոխպատվաստման մասին իմացել եմ եղբորիցս, ով արդյունքից շատտպավորված խորհուրդ տվեց որ միանշանակ արժի և բարեբախտաբար հանդիպեցի բժիշկ Վանանդին։ Ում հետ կոնսուլտացիա անցնելուց հետո, նշանակվեց բուն վիրահատության օրը։ Պրոցեդուրան շատ բարեհաջող անցավ տեղադրեցինք 4000 գրաֆտ։ 11 ամիս է անցել փոխպատվաստումից հետո։
Թիմային աշխատանքի մասին կասեմ որ շատ ուրախ անցավ շատ պրոֆեսիոնալ մարդիկ էին շատ դրական էներգիայով։
Ես խորհուրդ կտամ փոխպատվաստել հենց Հայաստանում հատկապես նման արդյունքից հետո, քանի որ ասյտեղ ունենք նման վարպետ և նման կլինիկա։
Եթե փոխպատվաստում, ապա միմիայն Էսթեթայմ կլինիկա։
Սուրեն Փահլեվանյան
Դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, ինֆլուենսեր, 50000+ հետևորդ Instagram-ում
Հայ հայտնի հաղորդավար, դերասան ու շոումեն է, ով լայն ճանաչում է ձեռք բերել Հայաստանի հեռուստատեսության ու շոու-բիզնեսի ոլորտում։ Սուրենը վաղ տարիքում հետաքրքրվել է շոու-բիզնեսով և հեռուստատեսությամբ, և երիտասարդ տարիքում արդեն սկսել է աշխատել որպես հաղորդավար։ Նրա բաց և անկեղծ ոճը, ինչպես նաև բնական հումորը, գրավել են հանդիսատեսի ուշադրությունը։ Սուրեն Փահլևանյանը հայտնի է եղել Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Հ1) հաղորդաշարերից, այդ թվում՝ «Առավոտ լուսո» ծրագրում, որտեղ նա հանդես է եկել որպես հաղորդավար։ Սուրեն Փահլևանյանը նաև դերասանական գործունեություն է ունեցել՝ հանդես գալով հայկական հեռուստասերիալներում ու ներկայացումներում։ Նրա կերպարները սիրվել են տարբեր սերունդների կողմից, և դա լրացուցիչ ընդգծել է նրա բազմակողմանի տաղանդը։ Նա ևս ընտրել է Էսթեթայմը։
Բժիշկ Վարդգես Մովսիսյան
Բժիշկ սրտաբան, էխոկարդիոգրաֆիստ, հայալեզու ամենամեծ սրտաբանական ինստագրամյան էջի հիմնադիր, 40000+ հետևորդ ինստագրամում
Ուզում եմ կիսվել մազերի փոխպատվաստման իմ փորձով։ Վերջին տարիներին ունեի մազաթափություն և իմ մազերի որակը և խտությունը անդրադառնում էր իմ տրամադրության և իհարկե արտաքին տեսքի վրա։ Ամիսներ առաջ որոշեցի դիմել բժիշկ Վանանդին և իրականացնել փոխպատվաստումը հենց Հայաստանի հանրապետությունում և հենց Էսթեթայմ կլինիկայում։ Մանրամասն քննարկումից և խորհրդատվությունից հետո որոշեցին փոխպատվաստումը իրականացնել երկու օր։ Ընդհանուր փոխպատվաստվեց 6500 գրաֆտ։ Կարող եմ ասել որ միջամտությունը անցավ էր, միջավայրը՝ տրամադրող և գեղեցիկ, իսկ հետվիրահատական շրջանը բավականին թեթև։
Ծանոթացե՛ք Բժիշկ Վանանդն է՝ մազերի փոխպատվաստման մեր գլխավոր մասնագետը

Բժիշկ Վանանդ
"Իմ մոտեցումը հատում է տեխնիկական փորձառության սահմանները։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է մազերի վերականգնումը ձևափոխում ոչ միայն մարդու արտաքին տեսքը, բայց ինքնավստահություը և ինքնագնահատականը։ Այս ընկալումը ոգեշնչել է ինձ նվիրել իմ աշխատանքը՝ օգենլու մարդկանց վերականգնել երկուստեք՝ իրենց մազերը և երջանկությունը՝ անհատական մոտեցման և խնամքի միջոցով"
Մասնագիտացված տեխնիկաներ՝ FUE, DHI, Long Hair FUE.
Պատրա՞ք փոփխության։ Ստացե՛ք անվճար խորհրդատվություն։
Ուղարկե՛ք մեզ Ձեր տվյալները, բժիշկները կուսումնասիրեն Ձեր քեյսը և կկապվեն Ձեզ հետ։




