← Բոլոր թափուր հաստիքները
Բուժքույր
«EsteTime» մազերի փոխպատվաստման կլինիկան աշխատանքի է հրավիրում բուժքույր, ով կմիանա մեր մասնագիտական թիմին։ Եթե հոգատար եք, պատասխանատու և պատրաստ եք աշխատել բժշկության ոլորտում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Ինչ եք անելու
- Օգնել բժշկին վիրահատության ընթացքում
- Ապահովել վիրահատական գործիքների և նյութերի ստերիլիզացումը
- Լրացնել մինչվիրահատական և հետվիրահատական փաստաթղթերը
- Նախապատրաստել վիրահատական սեղանը
- Նախապատրաստել բուժառուին վիրահատությանը
Ինչ ենք փնտրում
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ճշտապահություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն
- Տարիքը՝ 18–30 տարեկան
Ինչ ենք առաջարկում
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա, 13:00–21:00
- Աջակցող, համախմբված կլինիկական թիմ
- Ժամանակակից, լավ սարքավորված կլինիկա Երևանի կենտրոնում
- Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք՝ 095 68 68 10
Դիմել այս հաստիքին
Մի փոքր պատմե՛ք ձեր մասին և կցե՛ք ձեր ինքնակենսագրականը։ Մենք կարդում ենք յուրաքանչյուր դիմում։