Գնահատե՛ք ամբողջական կերպարանափոխությունը

Առաջին խորհրդատվությունից մինչև վերջնական արդյունքը։

Արտակ Մուրադյան

Հաղորդավար և հեռուստամեկնաբան։

Ես 46 տարեկան եմ։ Մազաթափությունը ակնհայտ սկսվել է 30 տարեկանից։

Դրանից հետո տարբեր միջոցների եմ դիմել՝ այդ թվում մերսումներ, տարբեր հեղուկներ օգտագործելով։ Ոչինչ չէր օգնում ըստ էության, տարիները անցնում էին, մազերն ավելի էին նոսրանում։

Եթերային աշխատանքը դա ավելի ակնհայտ էր դարձնում։ Պատահաբար կոլեգայի միջոցով տեղեկացա Էսթեթայմ կլինիկայի մասին։ Հենց առաջին իսկ մեր հանդիպումից էմոցիոնալ կապ ստեղծվեց բժիշկ Վանանդի բացառիկ և բարեհամբույր վերաբերմունքի շնորհիվ։

Վայելում էի միջավայրը, աշխատակազմի ջերմ վերաբերմունքը։ Կատակելով և ուրախ տրամադրությամբ անցկացրեցինք այդ երկու օրերը։

Այժմ ինձ շատ լավ եմ զգում և շնորհակալ եմ դրա համար բժիշկ Վանանդին։

Ռուբեն Մուրադյան

Բալետի արտիստ, հեռուստահաղորդավար և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։

Փոխպատվաստման մասին իմացել եմ եղբորիցս, ով արդյունքից շատ տպավորված խորհուրդ տվեց դիմել այդ քայլին։ Եվ բարեբախտաբար հանդիպեցի բժիշկ Վանանդին։

Ում հետ կոնսուլտացիա անցնելուց հետո, նշանակվեց բուն վիրահատության օրը։ Պրոցեդուրան շատ բարեհաջող անցավ, տեղադրեցինք 4000 գրաֆտ։ 11 ամիս է անցել փոխպատվաստումից հետո։

Թիմային աշխատանքի մասին կասեմ, որ շատ ուրախ անցավ, շատ պրոֆեսիոնալ մարդիկ էին, շատ դրական էներգիայով լեցուն։ Ես խորհուրդ կտամ փոխպատվաստել հենց Հայաստանում, հատկապես նման արդյունքից հետո, քանի որ այստեղ ունենք նման մասնագետ և նման կլինիկա։

Եթե փոխպատվաստում, ապա միայն Էսթեթայմ կլինիկայում։

Սուրեն Փահլևանյան

Դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, ինֆլուենսեր, 50․000+ հետևորդ Instagram-ում։

Հայ հայտնի հաղորդավար, դերասան և շոումեն է, ով լայն ճանաչում է ձեռք բերել Հայաստանի հեռուստատեսության ու շոու-բիզնեսի ոլորտում։ Սուրենը վաղ տարիքում հետաքրքրվել է շոու-բիզնեսով և հեռուստատեսությամբ, և երիտասարդ տարիքում արդեն սկսել է աշխատել որպես հաղորդավար։

Նրա բաց և անկեղծ ոճը, ինչպես նաև բնական հումորը, գրավել են հանդիսատեսի ուշադրությունը։

Սուրեն Փահլևանյանը հայտնի է եղել Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Հ1) հաղորդաշարերից, այդ թվում՝ «Առավոտ լուսո» ծրագրում, որտեղ նա հանդես է եկել որպես հաղորդավար։ Սուրեն Փահլևանյանը նաև դերասանական գործունեություն է ունեցել՝ հանդես գալով հայկական հեռուստասերիալներում ու ներկայացումներում։

Նրա կերպարները սիրվել են տարբեր սերունդների կողմից, և դա լրացուցիչ ընդգծել է նրա բազմակողմանի տաղանդը։ Նա ևս ընտրել է Էսթեթայմը։

Բժիշկ Վարդգես Մովսիսյան

Բժիշկ սրտաբան, էխոկարդիոգրաֆիստ, հայալեզու ամենամեծ սրտաբանական Instagram էջի հիմնադիր, 40․000+ հետևորդ Instagram-ում։

Ուզում եմ կիսվել մազերի փոխպատվաստման իմ փորձով։ Վերջին տարիներին ունեի մազաթափություն, և իմ մազերի որակն ու խտությունը անդրադառնում էին իմ տրամադրության և, իհարկե, արտաքին տեսքի վրա։

Ամիսներ առաջ որոշեցի դիմել բժիշկ Վանանդին և իրականացնել փոխպատվաստումը հենց Հայաստանի Հանրապետությունում և հենց Էսթեթայմ կլինիկայում։

Մանրամասն քննարկումից և խորհրդատվությունից հետո որոշեցինք փոխպատվաստումը իրականացնել երկու օրում։ Ընդհանուր փոխպատվաստվեց 6500 գրաֆտ։

Կարող եմ ասել, որ միջամտությունը անցավ առանց ցավի, միջավայրը տրամադրող և գեղեցիկ էր, իսկ հետվիրահատական շրջանը՝ բավականին թեթև։

Dr. Vanand Gevorgian, Lead Hair Restoration Surgeon at Estetime Clinic

Բժիշկ Վանանդ

«Իմ մոտեցումը դուրս է գալիս զուտ տեխնիկական կատարելության սահմաններից։ Ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է մազերի վերականգնումը փոխում ոչ միայն մարդու արտաքին տեսքը, այլև նրա ինքնավստահությունն ու ինքնագնահատականը։ Այս գիտակցումն ինձ ոգեշնչել է նվիրվելու իմ աշխատանքին՝ օգնելով մարդկանց վերականգնել թե՛ իրենց մազերը, թե՛ ներքին ներդաշնակությունը»։

Մասնագիտացված տեխնիկաներ՝ FUE, DHI, Long Hair FUE։

Անվճար խորհրդատվություն

Ամ­րագ­րե՛ք Ձեր անվճար խորհր­դատ­վու­թյունը

Պատմե՛ք մեզ Ձեր նպատակների մասին։ Մեր առաջատար վիրաբույժ՝ բժիշկ Վանանդ Գևորգյանը, անձամբ գնահատում է յուրաքանչյուր դիմում և 24 ժամվա ընթացքում պատասխանում՝ ներկայացնելով հետագա քայլերը։

Ծառայություն

Ուղարկելով՝ դուք համաձայնում եք, որ մենք կապ հաստատենք ձեզ հետ։ Մենք երբեք չենք կիսում ձեր տվյալները։

Մազերի փոխպատվաստման բուժառու Երևանի Estetime կլինիկայում, Հայաստան