Մազերի փոխպատվաստման անվճար և առցանց գնահատում վիրաբույժի կողմից
Իմացե՛ք՝ արդյոք փոխպատվաստումը Ձեզ համար նպատակահարմար է, և քանի գրաֆտ է անհրաժեշտ։
Ուղարկե՛ք վեց լուսանկարներ և պատասխանե՛ք մի քանի հարցի։ Բժիշկ Վանանդ Գևորգյանն անձամբ կդիտարկի այն և կպատասխանի Ձեզ 24 ժամվա ընթացքում՝ ներկայացնելով, թե քանի՞ գրաֆտ է անհրաժեշտ լինելու Ձեզ, ո՞ր տեխնիկան է հարմար և որքա՞ն այն կարժենա։
Ինչպե՞ս է այն գործում
Չորս քայլ, մեկ գրավոր պատասխան։
-
Ձեր տեսակը։
Ընտրե՛ք Ձեր մազաթափությանը ամենամոտ նկարը։ Եթե վստահ չեք, բաց թողեք դաշտը։ Բժիշկը կստուգի և կտեղեկացնի Ձեզ։
-
Վեց լուսանկարներ։
Առջև, վերև, գագաթնամաս, ծոծրակ և երկու կողային հատվածներ։ Բավական է հեռախոսի տեսախցիկը ցերեկային լույսի ներքո, և մենք ցույց կտանք յուրաքանչյուր անկյունը։
-
Մի քանի հարց։
Նշե՛ք Ձեր տարիքը, որքա՞ն ժամանակ է մազաթափությունը սկսվել, ընդունած ցանկացած դեղորայք կամ կատարած նախկին փոխպատվաստում։ Դրանք կարող են փոխել Ձեզ նշանակվող բուժումը։
-
Բժիշկ Վանանդի պատասխանը։
Ձեր խնդրի գնահատումը և արժեքը կստանաք WhatsApp-ով կամ էլ-փոստով 24 ժամվա ընթացքում։
Ի՞նչ եք ստանում
Գրավոր պատասխան, որպեսզի կարողանաք համեմատականներ անցկացնել այլ առաջարկների հետ։
Եթե խորհրդակցում եք մի քանի կլինիկաների հետ և համեմատում առաջարկները, մեր գինը կարող է Ձեզ համար ծառայել որպես իրատեսական ելակետ։ Մեզ մոտ գինը հաստատուն է մինչև 4,000 գրաֆտի համար, ուստի գրաֆտների ավելի մեծ քանակը մեզ համար հավելյալ եկամուտ չի ենթադրում։ Այդ պատճառով մենք որևէ պատճառ չունենք անհրաժեշտ քանակը արհեստականորեն ավելացնելու կամ կլորացնելու։
Արդյո՞ք դուք համապատասխան թեկնածու եք։
Բժիշկը Ձեզ անկեղծորեն կասի՝ արդյոք այժմ հարմար թեկնածու եք մազերի փոխպատվաստման համար, թե ավելի ճիշտ կլինի սպասել, և կբացատրի՝ ինչու։
Ձեզ անհրաժեշտ գրաֆտների միջակայքը։
Ձեր մազաթափության տեսակին և դոնորային հատվածին համապատասխան՝ օրինակ՝ 2,500–3,000 գրաֆտի։ Վերջնական քանակը հաստատվում է կլինիկայում՝ բժշկի հետազոտությունից հետո։
Մեթոդը։
FUE, DHI կամ Long Hair FUE, և ինչո՞ւ է այն համապատասխանում Ձեր մազերին։
Ամբողջական փաթեթի արժեքը։
$3,000՝ Ստանդարտ FUE-ի համար (մինչև 4,000 գրաֆտ) կամ $3,500՝ Long Hair FUE-ի համար (մինչև 2,000 գրաֆտ)։ Ներառում է վիրահատությունը, երեք գիշեր հյուրանոցում, տրանսֆերները և 12 ամիս հսկողություն։ Տեսնել ամբողջական արժեքի հաշվարկը
Նմանատիպ կլինիկական դեպքեր։
Մազաթափության Ձեր տեսակին և գրաֆտների քանակին համապատասխան բուժառուների «առաջ և հետո» լուսանկարները։
Ո՞վ է դիտարկում Ձեր լուսանկարները
Բժիշկ Վանանդ Գևորգյան
Բժիշկ Վանանդ Գևորգյանն իրականացրել է ավելի քան 1,000 մազերի փոխպատվաստում 18-ից ավելի երկրների բուժառուների համար։ Նա Մազերի Վերականգնման Վիրաբույժների Միջազգային Ընկերության (ISHRS) անդամ է և անձամբ դիտարկում է յուրաքանչյուր գնահատում։
Մասնագիտացված տեխնիկաներ՝ FUE, DHI, Long Hair FUE։
Ուղարկեք Ձեր լուսանկարները, երբ պատրաստ եք։
Վեց լուսանկար, մոտ երեք րոպե, և վիրաբույժի պատասխան 24 ժամվա ընթացքում։
Գրանցվել անվճար գնահատմանՀարցեր անվճար խորհրդատվության մասին
Հարցեր, որ հնչում են լուսանկարներն ուղարկելուց առաջ։
Մազերի փոխպատվաստման առցանց գնահատումն իրո՞ք անվճար է։
Այո։ Գնահատման համար ոչինչ չեք վճարում, և դրանից հետո այց ամրագրելու պարտավորություն չկա։
Ո՞վ է դիտարկում իմ լուսանկարները։
Բժիշկ Վանանդ Գևորգյանն անձամբ դիտարկում է յուրաքանչյուր գնահատում։ Ձեր լուսանկարները տեսնում է միայն բուժանձնակազմը, դրանք երբեք չեն հրապարակվում կամ փոխանցվում այլ անձանց։
Որքանո՞վ է ճշգրիտ գրաֆտների գնահատումը լուսանկարներով։
Լուսանկարները տալիս են մոտավոր ճշգրտությամբ միջակայք։ Ճշգրիտ թիվը հաստատվում է կլինիկայում, որտեղ բժիշկը ստուգում է դոնորական գոտու խտությունը վիրահատությունից առաջ։
Ինչու՞ են կլինիկաները նշում գրաֆտների տարբեր թվեր։
Գրաֆտների քանակը կախված է այն հատվածի ծավալից, որը ցանկանում եք ծածկել, նախատեսվող խտությունից և դոնորային հատվածի գնահատումից։ Որոշ կլինիկաներում վճարումը կատարվում է յուրաքանչյուր գրաֆտի համար։ Մեր դեպքում արժեքը հաստատուն է մինչև 4,000 գրաֆտի համար, ուստի առաջարկվող քանակը որոշվում է բացառապես Ձեր մազերի կարիքներից ելնելով։
Ո՞վ է կատարում վիրահատությունը։
Բժիշկ Վանանդն անձամբ հանում է գրաֆտները և կատարում յուրաքանչյուր կտրվածք, հենց այստեղ է որոշվում մազագծի դիզայնը, անկյունը և խտությունը։ Այնուհետև, որակյալ տեխնիկների միջոցով տեղադրում են գրաֆտները։
Որքա՞ն արագ պատասխան կստանամ։
WhatsApp-ով կամ էլեկտրոնային փոստով 24 ժամվա ընթացքում։ Լուսանկարների ստացման հաստատումը կլինիկայի աշխատանքային ժամերին սովորաբար ավելի շուտ կստանաք։
Եթե ես դեռ համապատասխան թեկնածու չե՞մ։
Բժիշկը կգնահատի Ձեր վիճակը և կբացատրի, թե որն է Ձեզ համար լավագույն տարբերակը և ինչու։ Որոշ դեպքերում առաջին քայլը կարող է լինել բուժումը կամ մազաթափության կայունացմանը սպասելը։